Kyodo News-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման հայտնաբերումից հետո սկսվել է մոտ 230,000 հավի ոչնչացումը։

Վարակի հետագա տարածումը կանխելու համար 32 թռչնաբուծարանների շուրջ ստեղծվել են 10 կիլոմետր շառավղով կարանտինային գոտիներ։ Իշխանությունները և մասնագետները վախենում են լուրջ տնտեսական հետևանքներից։

Մասնավորապես, 2023 թվականին նմանատիպ բռնկումը հանգեցրել է ձվի գների կտրուկ աճի Ճապոնիայում, որի գները բարձրացել են 76%-ով և Տոկիոյի որոշ խանութներում առաջացրեցին պակասորդ։