Դանիայում երկաթուղային վթար է տեղի ունեցել․ երկու գնացքների բախման հետևանքով մի քանի մարդ Է տուժել, հաղորդում է Ritzau գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Զելանդիա կղզու հյուսիսում՝ Գրիբսկով համայնքի Կագերուպ բնակավայրի մոտակայքում: Տուժածների հստակ թիվը և նրանց վնասվածքների ծանրության աստիճանը դեռևս ճշտվում են:

Հյուսիսային Զելանդիայի ոստիկանապետ Լի Սկինը տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել: Երկաթուղու տվյալ հատվածը ժամանակավորապես փակ է, իսկ գնացքների երթևեկությունը՝ դադարեցված: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: