Իրանի իշխանությունները տեսանյութ են հրապարակել, որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պատկերված է Հորմուզի նեղուցում կոնտեյներատար նավի առգրավումը։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված ու դիմակավորված մարտիկները բարձրանում բեռնատար նավի տախտակամած։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի օրը նեղուցում երկու նավ է կալանավորվել, որոնք այնուհետև ուղղորդվել են դեպի Իրանի ափեր։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ համաշխարհային նավթային առևտրի առանցքային երթուղիներից մեկը և պարբերաբար վերածվում է տարածաշրջանային լարվածության օջախի։





























