Կասպից ծովի մակարդակը մինչև 2050 թվականը կարող է նվազել 8–21 մետրով։ Այս մասին Աստանայում ընթացող Տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թեհրանի կոնվենցիայի քարտուղարության համակարգող Մահիր Ալիևը։

Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է մերձկասպյան բոլոր հինգ պետությունների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի երկարաժամկետ ներգրավվածությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսենը կոչ է արել երկրներին համատեղ մշակել 2026-2036 թվականների գործողությունների ծրագիր, որը կներառի գիտական մոնիթորինգ, կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն և Կասպից ծովի էկոհամակարգի պաշտպանություն։