Քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը ավելի մեծ ծավալով օգտագործելու հարցը։ Այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
««Հյուսիս-հարավ» ճանապարհի բացումից հետո Գյումրիի օդանավակայան հասնելը որոշ դեպքերում ավելի արագ է, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- նշել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ բանակցություններ են ընթանում նոր երթուղիներ բացելու ուղղությամբ։ «Այլ ավիաընկերությունների հետ քննարկում ենք Գյումրիից, բացի Լառնակա և դեպի Ռուսաստան ուղղություններից, նոր թռիչքներ մեկնարկելու հնարավորությունները»,- եզրափակել է նախարարը։





























