Արդեն երկու-երեք տարի հետո Իրանը կարող է ունենալ միջմայրցամաքային բալիստիկական հրթիռներ  (ՄԲՀ), որոնք կարող են օբյեկտներ ոչնչացնել ԱՄՆ-ի արեւելյան ափին: Դրանց ստեղծման համար Իրանը ներդնում է միլիոնավոր դոլարներ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շթայնիցը: 

«Նրանք ոչ միայն Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգությանն են սպառնում, այլեւ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի», - վստահ հայտարարել է Իսրայելի նախարարը:

Ըստ փորձագետների տեղեկության` ներկայումս Իրանն ունի  մոտ 2,4 հազար կմ երկարությամբ թռիչք իրականացնող   հրթիռներ, հայտնում է rbc-ն: