Իսրայելական բանակը հայտնել է, որ այսօր առավոտյան Շլուչոտ քաղաքի ուղղությամբ «մի քանի հրթիռներ» են արձակվել։
Զինվորականների խոսքով՝ հրթիռներ արձակած կայանքը մի քանի րոպեում խոցվել է։ Երկրորդ կայանքը, որը «լիցքավորված էր եւ պատրաստ էր արձակման», նույնպես ոչնչացվել է։
ՑԱԽԱԼ-ն ընդգծել է, որ արձագանքը արագ է եղել, եւ հրթիռների արձակման հետ կապված սարքավորումները շարքից դուրս են բերվել։





























