Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը կրկին հրաբխային մոխրի եւ ծխի ամպ է արձակել, տեղեկացրել է Ինդոնեզիայի հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների մեղմման կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ մոխիրը խառնարանից բարձրացել է մոտ 900 մետր եւ հասել ծովի մակարդակից մոտ 1 987 մետր բարձրության։ Մոխրագույն եւ սպիտակ մոխրի ամպը տարածվել է դեպի հյուսիս-արեւմուտք։

Տեղին իշխանությունները սահմանափակումներ են մտցրել եւ արգելել են մարդկանց մոտենալ խառնարանին 4 կիլոմետր շառավղով, ինչպես նաեւ խորհուրդ են տվել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին դիմակներ կրել՝ հրաբխային մոխրի հնարավոր ազդեցության պատճառով։

Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղ օվկիանոսի եւ Ավստրալիայի տեկտոնական սալերի բախման գոտում։ Ինդոնեզիան, որը գտնվում է «Հրե օղակի» վրա, աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ շրջաններից մեկն է. երկրում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտ 130-ը ակտիվ է։