Ֆիլիպ Կիրկորովը, ով հոգնել էր իր հայրության վերաբերյալ մշտական բամբասանքներից, որոշել է աղջկան բերել Ռուսաստան եւ ներկայացնել նրան` բոլոր ասեկոսեներին վերջ դնելու համար: Երգիչը լրագրողներին քաղաքից դուրս իր տուն է հրավիրել, ընդ որում նման «պատվի» է արժանացել միայն «Առաջին ալիքի» նկարահանող խումբը:

Լրագրողները պատկերել են այն պահը, երբ երջանիկ Ֆիլիպն առաջին անգամ դստեր հետ մուտք է գործել իր մերձմոսկովյան տուն:

Լրագրողներին նաեւ ցույց են տվել Կիրկորովի ղեկավարությամբ զարդարած մանկական սենյակը: Այնտեղ, կարծում է երգիչը, փոքրիկը կմեծանա ինչպես արքայադուստր:

Երիտասարդ հորը երեխային խնամելու հարցում կօգնի հարազատ մորաքույր Մարին: Օտար մարդկանց Ֆիլիպն իր աղջկա կողքին տեսնել չի ուզում:

Կիրկորովը խոստովանել է, որ իրեն հետաքրքիր է, թե ինչպես այժմ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում էին, թե երեխան գոյություն չունի, կնայեն իր աչքերի մեջ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ հայր է դարձել 2011 թվականի նոյեմբերի 26-ին: Ալլա-Վիկտորյան ծնվել է Ամերիկայում, երեխային ծննդաբերել է փոխնակ մայրը: