Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի խորհրդարանական ընտրություններում, Հայաստանը կարող է վերջնականապես անցնել արեւմտյան ուղի, այդ թվում՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին։ Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Վոդոլացկու խոսքով՝ Փաշինյանը, իբր, արդեն ուրվագծել է Ռուսաստանի հետ կապերը խզելու եւ Արեւմուտքի հետ մերձենալու ուղին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ընտրությունների արդյունքը կորոշի կառավարության հետագա քայլերը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից եւ այլ ինտեգրացիոն կառույցներից հնարավոր դուրս գալը։
Փաշինյանն ինքը նախկինում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջնական որոշումը կախված է կոնկրետ հանգամանքներից, եւ որ իր ծրագիրը չի ներառում կազմակերպության անդամակցության ակտիվ «ապասառեցում»։





























