Բուրյաթիայի Մունկու-Սարդիկ լեռան վրա ձնահոսք է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քանի լեռնագնացներ մնացել են ձյան տակ։ Այս մասին հաղորդել է Life-ը՝ հղում կատարելով SHOT թելեգրամ-ալիքին։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Կուսակցության 26-րդ համագումարի լեռնանցքում։ Ականատեսների խոսքով՝ ձյան տակ կարող է լինել առնվազն չորս մարդ. նրանց վիճակը դեռեւս անհայտ է։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ծառայության տվյալներով՝ դեպքի վայր են ուղարկվել  ընդհանուր առմամբ 15 փրկարար եւ երկու մեքենա։

Տուժածների ինքնությունը պարզվում է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրասնոյարսկցի զբոսաշրջիկների խումբը բարձրանում էր Մունկու-Սարդիկ ուղեկցորդի հետ։ Վերելքից հետո խմբի մի մասը սկսել է իջնել, սակայն մի խումբ հետ է մնացել եւ չի վերադարձել ճամբար, ինչը հանգեցրել է ողբերգական ավարտի մասնակիցներից մի քանիսի համար։