Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ «Ճանշին»-ը ճանապարհից հեռացրել է ավտոմեքենայից թափված շինանյութը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։