ԱՄՆ Ալաբամա նահանգում հայտնաբերվել է գրեթե մեկ տարի առաջ անհետ կորած NASA-ի 29-ամյա ինժեներ Ջոշուա Լեբլանի մարմինը, հաղորդել է New York Post-ը։

Հրապարակման համաձայն՝ նա անհետացել է 2025թ․ հուլիսի 22-ին Հանթսվիլում։ Նա անհետացման օրը չի ներկայացել աշխատանքի եւ կապ չի հաստատել։ Նրա ընտանիքը անմիջապես հայտնել է նրա անհետացման մասին՝ կասկածելով, որ նրան կարող են առեւանգել։

Ավելի ուշ պարզվել է, որ Լեբլանը կարող էր գտնվել ցանկապատին եւ ծառերին բախված եւ հրդեհված Tesla-ի մեջ։ Մարմինը լուրջ այրվածքներ էր ստացել, եւ դատաբժշկական վերլուծությունը մի քանի օր անց բացահայտել է նրա ինքնությունը։

Ինժեներն աշխատել է NASA-ում ավելի քան հինգ տարի եւ մշակել է տիեզերական միջուկային շարժիչների կառավարման համակարգեր, այդ թվում՝ DRACO նախագծի համար։

Պարբերականը նաեւ նշել է, որ նրա մահվան մասին խոսվում է սոցիալական ցանցերում միջուկային՝ տիեզերական հետազոտությունների հետ կապված մի շարք անհետացումների եւ մահերի մասին քննարկումների ֆոնին։ Սակայն այս միջադեպերի միջեւ որեւէ կապի պաշտոնական հաստատում չկա. քննչական մարմինները չեն ներկայացրել որեւէ սցենար կամ տեսություն։

Սպիտակ տունը եւ ՀԴԲ-ն հայտնել են, որ շարունակում են հետաքննել նմանատիպ միջադեպերը, սակայն հետաքննության մանրամասները դեռեւս չեն բացահայտվում։