Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մեկուսացվել է, իսկ բաց կրակը մարվել է։

Ըստ իշխանությունների՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են 276 մարդ եւ 77 միավոր սարքավորում։

Նավթային տերմինալը հրդեհվել է ապրիլի 20-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Հրդեհը վատթարացրել է քաղաքի օդի որակը, տեղի բնակիչները հայտնել են «նավթային տեղումների» մասին։

Միայն մի քանի օր անց պերատիվ շտաբը հաստատել է, որ այրման արգասիքները ներթափանցել են օդ, որոնք այնուհետեւ անձրեւի հետ միասին թափվել են՝ ձեւավորելով սեւ շերտ։ Որոշակի տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվել սահմանափակել դրսում անցկացվող ժամանակը եւ փակ պահել պատուհանները։

Նավահանգիստը նախկինում եւս անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման էր ենթարկվել ապրիլին. ապրիլի 16-ի հարվածից հետո տերմինալում հրդեհը լիովին մարվել էր միայն ապրիլի 20-ին։ Այդ ժամանակ նավթամթերքի մի մասը թափվել էր ծով եւ գետ, որտեղ տեղադրվել էին բոնային պատնեշներ դրանք հավաքելու համար։