Բրիտանիայում դատում են անօդաչու թռչող սարքեր ոչնչացրած ակտիվիստներին. հայտնում է  BBC-ն:

«Պաղեստին» շարժման ակտիվիստ, 21-ամյա Ֆաթեմա Ռաջվանին դատարանում հայտարարել է, որ իր նպատակն էր «վերացնել որքան հնարավոր է շատ զենք» իսրայելական պաշտպանական ընկերության բրիտանական ձեռնարկության վրա հարձակման ժամանակ:

Ռաջվանին այն վեց մեղադրյալների թվում է, որոնց մեղսագրվում է 2024 թվականի օգոստոսի 6-ին Բրիստոլի մոտ գործող Elbit Systems ընկերության տարածք ներխուժելը և ներսում գտնվող գույքի ոչնչացումը:

Հայտնվելով շենքի ներսում՝ խումբը մուրճեր և լոմեր է օգտագործել համակարգիչները, սարքավորումները և անօդաչու սարքերը ոչնչացնելու համար, որոնք, նրա կարծիքով, «կարող են երեխաներ սպանել»:

Elbit Systems UK ընկերությունը մեղադրվում է իսրայելական բանակին զենք մատակարարելու մեջ: