Ըստ Science գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ 100 միլոին տարի առաջ երկրագնդի օվկիանոսներում կարող էին հսկայական ութոտնուկներ ապրել:
Այդ կենդանիներից որոշները, որոնք Երկրի վրա բնակվել են դինոզավրերի հետ նույն ժամանակաշրջանում, հավանաբար եղել են ահեղ և ուժեղ գիշատիչներ. նրանք ունեցել են ամուր շոշափուկներ՝ որսին բռնելու համար, և կտուցանման ծնոտներ, որոնց օգնությամբ ընդունակ էին ջարդել ծովային այլ բնակիչների խեցիներն ու ոսկորները, հայտնում է BBC-ն:
Փորձագետներն ուսումնասիրել են նման ութոտնուկների ծնոտների լավ պահպանված բրածոները և պարզել, որ դրանց չափերը կարող էին հասնել 19 մետրի: Դա նշանակում է, որ նրանք կարող էին լինել գիտնականներին հայտնի ամենախոշոր անողնաշարավորները:




























