Պենտագոնի շենքի մոտ ավտոբուսների ճակատային բախման հետևանքով տուժել է 23 մարդ, որոնց թվում՝ ԱՄՆ պատերազմի նախարարության աշխատակիցներ. հայտնում է ABC-ն:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները 18 տուժածի տեղափոխել են հիվանդանոցներ: Հինգ հոգու օգնություն է ցուցաբերվել տեղում:

23 տուժած ուղևորներից 10-ը նախարարության աշխատակիցներ են:

Վթարը մի քանի ժամով խաթարել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: