75-ամյա ամերիկացի միլիոնատեր Էրնի Դոզիոն դարձել է հինգ փղերի զոհը՝ Կենտրոնական Աֆրիկայում փոքր անտառային այծքաղների որսի ժամանակ։ Դրա մասին հայտնում է Daily Mail-ը։
Նա որսի էր մեկնել Գաբոն, որի վրա ծախսել էր 40 հազար դոլար։
Տասնամյակներ շարունակ միլիոնատերը Աֆրիկայում որսացել է փղեր, հովազներ, ռնգեղջյուրներ, բուֆալոներ և առյուծներ, իսկ ԱՄՆ-ում՝ վայրի եղջերուներ։





























