Lloyd's List վերլուծական պարբերականը հայտնում է, որ աշխարհի 10 խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունների առնվազն 43 կոնտեյներատար նավ դեռևս արգելափակված է Մերձավոր Արևելքում՝ Պարսից ծոցում։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ծովային փոխադրումների ոլորտի Lloyd's List ամսագրի համաձայն, փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր բոլոր խոշորագույն փոխադրողները դադարեցրել են իրենց փոխադրումները տարածաշրջանում, «ինչը հանգեցրել է զգալի ուշացումների և համաշխարհային առևտրի համար ծախսերի աճի»։
CMA CGM, Cosco, Hapag-Lloyd և MSC ընկերություններին պատկանող որոշ նավեր կարողացել են «ապահով տարհանվել»։
Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ MSC-ի երկու նավ առգրավվել է Իրանի իշխանությունների կողմից։





























