Կուրղինյանի «Ժամանակի էությունը» («Суть времени») շարժման հանրահավաքին նախապես նշվածից յոթ ագամ ավելի քիչ մարդ է հավաքվել: Մոսկվայի իրավապահ մարմիններն այնտեղ հազար մարդու են հաշվել: Հայտում նշվել էր յոթ հազար մասնակիցների մասին, իսկ շարժման մամուլի ծառայությունում «Ինտերֆաքսին» հայտնել էին, որ հանրահավաքին նվազագույնը 15 հազար մարդ կհավաքվի:
Ցուցարարների ձեռքին շարժման անվանումը կրող կարմիր դրոշակներ են եղել, ինչպես նաեւ «Հանուն ԽՍՀՄ 2.0-ի», «Հանուն մեծ Ռուսաստանի», «Հայրենիք կամ մահ» կարգախոսներով պաստառներ:
Շարժման առաջնորդ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը եւ նրա կողմնակիցներն առաջարկել են ստեղծել քաղաքացիական երրորդ ուժ, որն օրինական կերպով կարող է հասնել իշխանության եւ երկիրը վերականգնել` նորացված Խորհրդային Միության ողջ հզորությամբ:
Հանրահավաքին պահանջել են խիստ պատիժներ կիրառել երկրից կապիտալը դուրս հանելու համար, խոշոր կապիտալին պետության հետ համագործակցելու հնարավորություն տալ, շուկայական-առեւտրային սեկտորի արտադրող կողմին ազատել հարկային բեռից, բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ այլն, հաղորդում է «Ռոսբալտը»:




























