Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայի հարկային պաշտոնյաներին մեղադրել է կրիպտոարժույթների տերերի տվյալները հանցագործներին վաճառելու մեջ։
Ըստ նրա, 2026 թվականի 3,5 ամիսների ընթացքում Ֆրանսիայում առևանգվել է կրիպտոարժույթի 41 սեփականատեր։
«Ինչո՞ւ։ Ֆրանսիացի հարկային պաշտոնյաները կրիպտոարժույթների տերերի տվյալները վաճառում են հանցագործներին (Գալիա Ս.) + հարկային տվյալների բազայի զանգվածային արտահոսքեր։ Հիմա նույն պետությանը պետք են սոցիալական ցանցերի օգտատերերի նույնականացման տվյալները և անձնական հաղորդագրությունները։ Շատ տվյալներ => Շատ արտահոսքեր => Շատ զոհեր։ Ահա թե ինչու Telegram-ն ավելի շուտ կհեռանա ֆրանսիական շուկայից, քան կոռումպացված պաշտոնյաներին հասանելիություն կտա անձնական հաղորդագրություններին»,- նշել է Դուրովը։





























