Երեւանի Հանրապետության հրապարակում փետրվարի 22-ին մի քաղաքացուց 300 դոլար գումար վերցնելու փաստով ոստիկանության 6-րդ վարչության եւ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավոր մասնագետ Ա. Կարապետյանը: Այս մասին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից NEWS.am-ին տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Ոստիկանության Երեւանի քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 178 հոդվածի 2 մասի 5-րդ կետի հատկանիշներով:



























