Կիբորգների դարաշրջանը սարերի հետեւում չէ: Մոտ ապագայում մարդիկ իրենց կենսաբանական հիմքը կմիավորեն մեքենաների եւ համակարգչային համակարգերի հետ` աստիճանաբար վերածվելով ունիվերսալ անթրոպոմորֆային ռոբոտների:

Ինչպես տեղեկացնում է «Վոկրուգ սվետա» ամսագիրը,  նման եզրակացության են եկել «Global Future 2045» միջազգային կոնգրեսի մասնակիցները, որոնց շարքում եղել են նեյրոկենսաբաններ, ֆուտուրոլոգներ, փիլիսոփաներ, հոգեբաններ եւ այն:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական նեյրոկենսաբանության լաբորատորիայի  ղեկավարի կարծիքով` արդեն մոտ ժամանակներում  հնարավոր կլինի կայուն կապ հաստատել ուղեղի եւ համակարգչի միջեւ:

Ժամանակակից ռոբոտներն արդեն կարողանում են խոսել, ժպտալ, նույնիսկ աչքով անել, ինչպես մարդի: Նրանց ամենամեծ խնդիրը մարդկային ուղեղի բացակայությունն է: Սակայն մասնագետները վստահ են, որ հեռու չէ այն օրը, երբ հնարավոր կլինի մարդու ուղեղում պահվող ինֆորմացիան հնարավոր կլինի պատճենել, ինչպես համակարգչային սկավառակից: Այդ քայլն էլ կհանգեցնի անմահություն, նշում է «Ռոսբալտը»:

Երբ հարազատ մարմինը «մաշվի», հնարավոր կլինի կյանքը շարունակել արդեն արհեստական մարմնում: Այդուհանդերձ, հիշողությունը եւ սովորույթները կպահպանվեն: