Իսրայելն օդային հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի ողջ տարածքում, հաղորդել է NNA-ն։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Մարջայուն շրջանի Հիամ քաղաքին եւ Բինտ Ջբեյլ շրջանի Հադդաթա քաղաքին, հաղորդել են լիբանանյան լրատվամիջոցները։

Տեղեկացվել է նաեւ հրետակոծությունների մասին Տիր շրջանի Մաալիա եւ Հոշ Սուր քաղաքների ծայրամասերում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր իսրայելական բանակին «ուժային հարված» հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։