ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է կասկածյալի լուսանկարը, որը կրակոցներ է արձակել Սպիտակ տան կողմից կազմակերպված լրագրողների ընթրիքի ժամանակ՝ Վաշինգտոնի Washington Hilton հյուրանոցում։

Լուսանկարում երևում է ձերբակալության պահը․ կասկածյալը առանց վերնաշապիկի գետնին պառկած է։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը և այլ բարձրաստիճան հյուրեր շտապ տարհանվել են ընթրիքից կրակոցների պատճառով։

Իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն՝ նա նույնականացվել է որպես 31-ամյա Քոուլ Թոմաս Ալեն՝ դասախոս և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ, Կալիֆոռնիա նահանգի Տորրանս քաղաքից։

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ ենթադրյալ հարձակվողը անցել է անցակետը և շարժվել դեպի նախագահի նստավայր, սակայն կանգնեցվել է բանկետային սրահի մուտքի մոտ։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նա հյուրանոցի հյուրերից մեկն էր։