Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը. հայտնում է Mehr-ը:

ՀՕՊ աշխատանքի ձայնը լսելի է եղել ինչպես քաղաքում, այնպես էլ դրա շրջակայքում:

Որոշ տեղական աղբյուրներ պնդում են, որ ձայնը պայմանավորված է եղել տվյալ տարածքում պաշտպանական համակարգերի փորձարկմամբ։