Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է ապրիլի 25-ին Կատի քաղաքում գտնվող իր տան վրա կատարված հարձակման հետևանքով, հայտնում է Jeune Afrique-ն:
Հարձակումը վերագրվում է «Ջամաաթ Նուսրատ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) խմբավորմանը և, ենթադրաբար, իրականացվել է մահապարտ ահաբեկչի վարած ականապատ մեքենայի միջոցով:
Առանձնապես հզոր պայթյունը ամբողջությամբ ավերել է պաշտպանության նախարարի նստավայրը:
Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, պայթյունից զոհվել են նաև նրա ընտանիքի որոշ անդամներ:
Լրատվամիջոցները հայտնել են ապրիլի 25-ին Մալիի ողջ տարածքում զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունների և հրաձգությունների մասին:
Բախումներ են տեղի ունեցել զինվորականների և «Ջամաաթ Նուսրատ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորման միջև:




























