ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման իր աֆղանցի գործընկեր Համիդ Քարզային նամակ է հղել, որտեղ ներողություն է խնդրել ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի այրման համար: Այդ մասին, այսօր` փետրվարի 23-ին, հայտնել է Աֆղանստանի նախագահի ներկայացուցիչը:
Նամակում նախագահն անկեղծ ափսոսանք է հայտնում եւ ասում, որ միջադեպը մանրազննին քննության կերնթարկվի:
«Կցանկանայի խորին ափսոսանք հայտնել տեղի ունեցածի առթիվ: Ես անկեղծորեն ներողություն են խնդրում Ձեզնից եւ աֆղանցի ժողովրդից: Հավաստիացնում եմ, որ սխալմունքը պատահմամբ է եղել, եւ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի խուսափենք կրկնությունից, այդ թվում պատասխանատվության կենթարկենք մեղավորներին»,-գրել է նախագահը, հաղորդում է «Միր»-ը:
Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ Բաղրամի ռազմակայանում, որտեղ ամերիկյան բանտն է, Ղուրաններ են այրել: Աֆղանցի բանվորներին, որոնք փորձել են կանխել այդ արարքը, ամերիկացիները ցրել են, երկու աֆղանցի սպանվել էր:
Զայրացած աֆղանցիները դուրս են եկել փողոց երկրի տարբեր մասերում` բողոքելով ամերիկացիների կողմից Ղուրանն այրելու դեմ եւ պահանջելով, որ ամերիկյան զինծառայողները շուտափույթ լքեն երկիրը:




























