Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը կազմել է սիրիացի ղեկավարների ցուցակը, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, որոնք իրագործել են Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական հակամարտության ժամանակ: Հայտնի է, որ ցուցակի մեջ ընդգրկվել են կառավարության գործող եւ սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հետաքննության ժամանակ ստացված արդյունքների վերաբերյալ զեկույցում խոսք է գնում նաեւ ծանր հրազենի, այդ թվում տանկերի կիրառման մասին, ինչպես նաեւ նրանց մեղադրում են առանց պատճառի ձերբակալություններ իրականացնելու եւ ձերբակալվածների իրավունքները ոտնահարելու մեջ: Հանձնաժողովը կոչ է արել հետազոտել բոլոր հանցագործությունները եւ պատժել մեղավորներին, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:




























