ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ռազմահարթակում ծովային ուժերի 7 ծառայողներ են զոհվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախնական տեղեկության` փետրվարի 23-ի գիշերը զորավարժությունների ընթացքում Քալիֆորնիայի 3-րդ ծովային գումարտակի զինծառայողները զոհվել են Cobra եւ Huey ուղղաթիռների բախման հետեւանքով:
Վթարի պատճառները պարզվում են: Զոհված զինվորականների ինքնությունը չի հրապարակվում, հայտնում է LifeNews-ը:




























