«Սիրիայի ընկերների» հանդիպման օրակարգում «սիրիացիների հումանիտար օգնություն տրամադրելու կոնկրետ առաջարկներ»:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկությամբ, այդ հարցն այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը քննարկել է Լոնդոնում Սոմալիի վերաբերյալ տեղի ունեցող կուլուարային քննարկումների ժամանակ:

Ակնկալվում է, որ արեւմտյան երկրները եւ Արաբական երկրների լիգան կպահանջեն սիրիական իշխանություններից հումանիտար միջանցք բացել` երկրի տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: