«Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում կայացած ընդունելության ժամանակ անվտանգության անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել։ Հենց այս միջոցառմանն էլ տեղի էր ունեցել աղմկահարույց հրաձգությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Ինչպես նշում է պարբերականը, սովորաբար այն միջոցառումները, որոնց մասնակցում են երկրի նախագահն ու կառավարության անդամները, դասվում են հատուկ նշանակության իրադարձությունների շարքին և ստանում անվտանգության համապատասխան կարգ։ Սակայն, ըստ թերթի, «Վաշինգտոն Հիլթոնի» հանդիպմանը չի տրվել այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար «ամբողջ ծավալով ներգրավել դաշնային ռեսուրսները»։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ այս ընդունելության ժամանակ անվտանգությունն ավելի թույլ է եղել, քան բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այլ հանդիպումներին։ Սա, ըստ էության, երկիրը դրել է «չափազանց խոցելի վիճակի մեջ»։ Բացի նախագահ Դոնալդ Թրամփից ու առաջին տիկին Մելանյա Թրամփից, միջոցառմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը, ինչպես նաև վարչակազմի այլ նախարարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։