Ամերիկյան զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցնել նարկոբիզնեսով զբաղվող անձանց կողմից օգտագործվող նավին։ Հարվածի հետևանքով երեք մարդ է սպանվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանի հրամանով՝ «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբը ապրիլի 26-ին մահացու հարված է հասցրել նավին,- ասված է X սոցիալական հարթակում տեղադրված հայտարարության մեջ։ - Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էր թմրաշրջանառության նպատակով»։