Մարտի 1-ից 14-ը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կանցկացվի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որի ավարտից հետո մինչեւ մարտի 19-ը տեղի կունենան նաեւ արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունները:

Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: