Կանադայի կենտրոնական հատվածում խոշոր երկնաքար է նկատվել, որը կշռում է մոտ 100 կիլոգրամ եւ ներխուժել է մթնոլորտի բոլոր շերտերը:

Քալգարի ուսումնական կենտրոնի տիեզերագետ Դոն Խլադեքը հասցրել է հատուկ տեսախցիկով նկարել երկնաքարը: Նա պատմել է, որ վառ առկայծում է եղել, ոմանք նույնիսկ ձայն են լսել, հավանաբար այն պատճառով, որ երկնաքարը մասնատվել է:

Երկնաքարի արագությունը կազմել է վայրկյանում 20 կիլոմետր, ինչը 60 անգամ ուժեղ է ձայնի արագությունից: Ականատեսները պատմել են, որ մի պահ կարծես օդը պայթել է, գրում է NEWSru.com-ը: