Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 28-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Լեռնային շրջաններում գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 16-19 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,
Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15,
Տավուշում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18,
Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+20,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +8+11:





























