Ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի մենամարտի համար բրիտանացի Դերեկ Չիսորան ստացել է 710 հազար դոլար, հաղորդում է Sport.ua-ը: Գումարի մեջ ներառված է մենամարտի անցկացումից եւ հեռարձակման իրավունքի վաճառքից ստացված հոնորարը:

Մենամարտը տանուլ տված Չիսորան Վիտալի Կլիչկոյին ապտակելու համար կվճարի 50 հազար դոլար տուգանք, եւս 20 հազար դոլար տուգանք նա կվճարի ռինգում Վլադիմիր Կլիչկոյի դեմքին ջրով թքելու համար:

Մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում բրիտանացի Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուքի մեջ մտնելու համար տուգանքի չափը դեռ հայտնի չէ: