Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` խնդրելով աջակցել Երեւան քաղաքի շենքերի տանիքներից կախված եւ քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման աշխատանքներին:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօրվա`փետրվարի 23-ի դրությամբ, այդ բարդ եւ դժվարին աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար` Երեւանի փրկարար վարչության Կենտրոնի բաժնի թիվ 8 Հատուկ փրկարար ջոկատի եւ ՓՈՒՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքներով` ԵՓՎ պետի տեղակալ փոխգնդապետ Դ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Փրկարարները գործել են Կենտրոնի եւ Արաբկիրի 11 փողոցներում` միեւնույն ժամանակ ձնից մաքրելով 64 շենքի բակային տարածք:
Սառցաբեկորների վերացման աշխատանքները շարունակվում են:


























