Իրանին հարվածելու հարցի առումով Իսրայելը չի տրվում դրսից ճնշումներին: Այս մասին փետրվարի 22-ին Israeli Channel 2 TV News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը` բացառելով, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախազգուշացումներն ազդեն Թել Ավիվի վերջնական որոշման վրա:

«Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը, իսրայելայան  պետության ապագան Իսրայելի իշխանությունների պատասխանատվությունն է»,-Լիբերմանի խոսքերն է փոխանցել Boston.com կայքը: