Նա (ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) շատ է վախենում իր շեֆից. բա որ Ալիևը հանկարծ բարկանա՞: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով օկուպացված Ստեփանակերտում երկու հայկական եկեղեցիների քանդման և իշխանությունների արձագանքի մասին հարցին:
«Եթե մարդը (Փաշինյանը) և իր խմբավորումը հարձակումներ են գործում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, ինչո՞ւ պետք է նրան հուզի Արցախում եկեղեցիների ավերումը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային, Կարապետյանը նկատել է, որ այն ուժերը, որոնք պետք է արտահայտեին իրենց վերաբերմունքը Ցեղասպանության փաստերի նկատմամբ, բոլորն էլ ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը:
«Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի մոտեցումներին, որքան քիչ ուշադրություն դարձնենք նրան և նրա կառավարությանը, այնքան հայ ժողովուրդը դրանից կշահի: Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը չպետք է որևէ առնչություն ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»,- հավելել է կուսակցության ղեկավարը:











