Հայտնի բրիտանացի գրող, Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը պատրաստվում է գիրք գրել «մեծահասակների համար»:
BFM-ը հաղորդում է, որ Ռոուլինգը արդեն պայմանագիր է կնքել Little Brown հրատարակչության հետ, որը հրատարակում է «Մթնշաղ»-ը: Գրողի խոսքով, նա մի բան է պատրաստում, որը «մեծապես կտարբերվի» իր նախկին աշխատանքներից, իսկ նոր հրատարակչության թիմը «կլինի հիանալի գործընկեր իմ ստեղծագործական աշխատանքի այս փուլում»,-հաղորդում է Reuters-ը:
Գրքի բովանդակության եւ ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























