31-ամյա Քոուլ Ալենը կանգնել է Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանի առաջ. նրան մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի համար։ Դրա մասին հայտնում է CNN-ը։
Ալենին մեղադրանքներ են առաջադրվել նաև բռնի հանցագործության կատարման ժամանակ հրազեն կիրառելու, ինչպես նաև հրազեն և զինամթերք տեղափոխելու համար։
Ինչպես գրում է The New York Times-ը, Քոուլ Ալենը, որն իրեն մեղավոր չի ճանաչել, դուրս է բերվել շենքից. նիստը կվերսկսվի երեք օրից։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում։
Ալենը մեղադրվում է Սպիտակ տան թղթակիցների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վրա հարձակման փորձի մեջ։



























