Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազ Ժանին Պիրրոն հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող Քոուլ Ալենին լրացուցիչ մեղադրանքներ կառաջադրվեն, հայտնում է CNN-ը:
Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր Ալենին երեք մեղադրանք առաջադրելու մասին, ներառյալ՝ ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի:
«Քննության շարունակմանը զուգահեռ լրացուցիչ մեղադրանքներ կառաջադրվեն։
Սա Միացյալ Նահանգների նախագահի դեմ մահափորձ էր, և մեղադրյալը հստակ հասկացրել է, թե որոնք են իր մտադրությունները, այն է՝ սպանել նախարարների կաբինետի որքան հնարավոր է շատ բարձրաստիճան անդամների»,- հայտարարել է նա:



























