ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել աշխատանքից ազատել կատակերգու Ջիմի Քիմելին այն բանի համար, որ նա առաջին տիկնոջն անվանել է «ապագա այրի»։ Կատակը հնչել է ABC-ի երեկոյան շոուի եթերում՝ Դոնալդ Թրամփի դեմ երրորդ ենթադրյալ մահափորձից երկու օր առաջ։

Ինքը՝ Մելանյա Թրամփն, ավելի վաղ հատուկ հայտարարությամբ սուր քննադատության էր ենթարկել Քիմելին՝ ABC հեռուստաընկերությանը կոչ անելով հաղորդավարի մեկնաբանությունների պատճառով նրա նկատմամբ «կոշտ դիրքորոշում ընդունել», հաղորդում է Euronews-ը։

Քիմելը Մելանյա Թրամփին «ապագա այրի» է անվանել մենախոսության մեջ, որտեղ նա իրեն ներկայացնում է որպես թղթակիցների առաջիկա խնջույքի վարող։ Մենախոսության մեջ նա դիմում է առաջին տիկնոջը՝ ասելով. «Տիկի՛ն Թրամփ, դուք շողում եք ապագա այրու պես»։