Հնդկաստանում ծննդյան տարեդարձը տոնող տղամարդը վեճի է բռնկվել երեք մարդու հետ և սպանել նրանց։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։
Ըստ հաղորդման՝ հյուրերը որոշել են կատակել և տոնական տորթը քսել հոբելյարի դեմքին, ինչը կատաղեցրել է տղամարդուն։ Իրավիճակն արագ վերածվել է լուրջ վեճի, որն ավարտվել է հրաձգությամբ։ Դեռևս հայտնի չէ, թե ով է առաջինը կրակ բացել։ Հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց կյանքը փրկել չի հաջողվել. նրանք մահացել են ստացած վերքերից։
Գլխավոր կասկածյալը՝ հոբելյար Ջիտու Սայինին, թաքնվում է ոստիկանությունից։





























