Ապրիլի 29-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ևս մի փոքր կնվազի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են News.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+16

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+11

Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+14

Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20

Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+22

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+13

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+22

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+19

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13