Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թեհրան-Երեւան օդանավի աղետի կապակցությամբ ցավակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Այդ մասին «Բելտա» գործակալությանը հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը:
Բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: