Լոմբարդիայի հյուսիսում գտնվող Բանգոլ փոքր քաղաքի իգական սեռի ներկայացուցիչները  պահանջում են քաղաքից վռնդել քաղաքի միակ բարի բարմենուհուն, քանի որ նա, ըստ նրանց, շատ անամոթ հագուստներ է հագնում եւ իրեն անբարո է պահում:

Ինչպես հայտնում է «Եվրոմագը», քաղաքում կա մի բար, որտեղ միշտ լիքը տղամարդիկ են լինում, իսկ կինը սովորաբար մեկն է` հաստատությունում աշխատող Լաուրա Մագգին, որն այցելուներին գերում է իր կանչող հագուստներով: 

Քաղաքապետն աջակցել է բնակչուհիներին` հայտարարելով, որ 34-ամյա բարմենուհին հասարակական կարգի համար  սպառնալիք է, քանի որ նրա կարճ շրջազգեստների, բարձրակրունկ կոշիկների եւ համարյա մերկ կրծքի պատճառով 100 կմ հեռավորությունից տղամարդիկ են գալիս քաղաք` իրենց մեքենաներով լցնելով փողոցները եւ ոչ ճիշտ տեղում կայանելով:

Facebook-ում բարմենուհուն աջակցող «Լաուրա Մագգիի ընկերներ» էջն ավելի քան 5 հազար հետեւորդներ է հավաքել: Մագին էլ շատ է զարմացել, որ իտալական մամուլում իրեն «սեքս բոմբ» են անվանել: