ԱՄՆ-ը չի հավատում, որ Իրանը փորձում է ատոմային ռումբ ստեղծել: Այդ մասին ասվում է The Los Angeles Times-ում հրապարակված հոդվածում:

Ամերիկայն հետախուզության գերգաղտնի զեկույցներում նշվում է, թե Թեհրանը դադարեցրել է ատոմային ռումբի մշակումները դեռ 2003թ.:

«Վերջին զեկույցը, որ իրենից ներկայացնում էր ԱՄՆ 16 հատուկ ծառայությունների տեղեկատվության մշակում, ցույց է տվել, որ Իրանը հետազոտություններ է անցկացնում, որը կարող է բերել զենքի ստեղծման, բայց Իրանը չի ձգտում դրան»,- ասվում է հոդվածում: