Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը մարդիկ է վարձել, ովքեր պետք է պահպանեն հանգուցյալ երգչուհու գերեզմանը, քանի որ հայտնի է, որ նրան թաղել են ոսկեպատ եւ ադամանտապատ դագաղում, ուստի դիակապտներից «պրծում չի լինելու»: Գերեզմանը հանգիստ չեն թողնում նաեւ երգչուհու բազմաթիվ երկրպագուները:

The National Enquirer ամսագրի հրապարակումից հետո միայն հայտնի է դարձել, թե ինչպես է թաղվել Ուիթնի Հյուսթոնը: Հյուսթոնի դագաղի վրա ծախսված ընդհանուր գումարը հասնում է կես միլիոն դոլարի: Այդ հրապարակումը լայն հասարակական արձագանք է գտել, գրում է RuFox-ը: